Ուրո-անդրոլոգիա
Հակասպերմալ հակամարմիններ (ASA). urolog.am
Հակասպերմալ հակամարմինները IgG, IgA և/կամ IgM իզոտիպով հակամարմիններ են: Տղամարդկանց մոտ առաջանում են ամորձիներում, վերջիններիս հավելումներում, սերմնատար խողովակներում և ուղղված են սերմնաբջջի գլխիկի, պոչի, միջին հատվածի թաղանթի հակածինների կամ դրանց համակցության դեմ:
Խոչընդոտում են կանացի սեռական ուղիներով սերմնաբջիջների շարժմանը և ձվաբջիջների բեղմնավորմանը.
- սերմնահեղուկում գտնվում են սերմնաբջիջները պատող А, G, հազվադեպ` М, դասի իմունոգլոբուլիններ,
- պացիենտի և սեռական զուգընկերոջ արյան շիճուկում հայտնաբերվում են G դասի իմունոգլոբուլիններ:
ASA-ի առաջացման պատճառները
- Սպերմատոգեն էպիթելի և հասունացող սերմնաբջիջների դեմ ուղղված աուտոիմուն ագրեսիա,
- սեռական գեղձերի հավելումների ախտաբանություններ,
- սեռավարակ:
ASA-ի հայտնաբերում
MAR-թեստ
Ցույց է տալիս հակասպերմալ հակամարմիններով ծածկված ակտիվ սպերմատոզոիդների հարաբերակցությունը ակտիվ սպերմատոզոիդների ընդհանուր թվին:
Անպտուղ ամուսնության ժամանակ, երբ պահպանված է սպերմատոզոիդների շարժունակությունը, այս թեստը սպերմոգրամայի ստանդարտ լրացում է, քանի որ հակամարմիններով ծածկված սերմնաբջիջները բեղմնավորմանը չեն մասնակցում:
Դրական MAR-թեստը (Mixed agglutination reaction) տղամարդու անպտղության իմունաբանական տարբերակի պայմանական չափանիշ է:
Թեստը դրական է համարվում, եթե հակասպերմալ հակամարմիններով պատված ակտիվ սպերմատոզոիդները կազմում են ավելի քան 50%:
Ըստ հետազոտվող հակամարմինների տեսակի տարբերում են MAR IgA և MAR IgG:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջների, MAR-թեստն իրականացվում է սերմնահեղուկի հետազոտության հետ` միաժամանակ: Նախքան թեստի իրականացումը սերմնահեղուկի պահպանումը, սենյակային ջերմաստիճանում թույլատրելի է 3 ժամից ոչ ավելի:
ELISA
Սա արյան մեջ հակասպերմալ հակամարմինների տիտրի (Enzyme-linked immunosorbent assay) իմունաֆերմենտային հետազոտությունն է:
Իրականացվում է.
- սպերմատոզոիդների շարժունակության և այլ բնութագրերի շեղումներով հիվանդներին` ըստ սպերմոգրամայի տվյալների,
- կանանց մոտ՝ անպտուղ ամուսնության դեպքում:
Կարդացեք նաև
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...
Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...
Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...
Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...
Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...
Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն